Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես փորձում են մեզ համոզել

Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես փորձում են մեզ համոզել
19.10.2026 | 13:06

Նայելով վերջին օրերին Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներին ու հատկապես հետևելով առաջ եկած խնդիրներին Ադրբեջանի իշխանությունների արձագանքին, ևս մեկ անգամ վերահաստատվում է այն, ինչ հայտնի է մասնագետներիս։ Բանաձևեմ դա այսպես. ի դեմս ժամանակակից Ադրբեջանի՝ գործ ունենք մի կողմից բավական արդյունավետ աշխատող և կայուն բռնապետական համակարգի հետ, իսկ մյուս կողմից էլ՝ խիստ ճգնաժամային, խոցելի ու բազմաթիվ հարցերում ինքնուրույն գործելու հնարավորություններից զուրկ պետական համակարգի հետ։ Այս առումով բավական է նայել, թե ադրբեջանական իշխանությունների մոտ ինչ պանիկա է առաջացրել հիջաբի արգելքի դեմ Թուրքիայում առկա հանրային բացասական կարծիքը, որպեսզի նկարագրածս առավել ակնհայտ լինի։

Միաժամանակ պետք է նշել, այս Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է բազմաթիվ հանգամանքների բերումով (այստեղ բավական է նշել նավթային ռեսուրսների կտրուկ նվազումն ու դրանից սպասվող նոր սոցիալ-տնտեսական ճգնաժամը արդեն առաջիկա տարիներին), ուստի առաջիկա տարիներին նման ճգնաժամերը միայն շատանալու են՝ դրդելով Ալիևներին արտաքին նոր թիրախների փնտրտուքի։

Վերլուծական այս ակնարկի իմաստը հետևյալն է.

Ադրբեջանը ամենազոր չէ, ինչպես մեզ փորձում են համոզել գրեթե ամեն օր Հայաստանում գործող ուժերը արդեն 6 տարի,

Ադրբեջանի դեմ աշխատանքը, այդ թվում՝ նման խոցելիություններից օգտվելը պետք է լինի Հայաստանի անվտանգության երաշխիքներից, ոչ թե հակառակը,

Ադրբեջանից եկող սպառնալիքներին հնարավոր է դիմադրել, դրանք չեզոքացնել և հաղթանակ գրանցել։

Պարադոքսն այն է, որ վերջին կետը քաջ գիտակցում են նաև Ադրբեջանում, բայց ոչ Հայաստանում, այդ թվում՝ որոշ ազգային ուժեր։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 1988

Մեկնաբանություններ